Գերմանական գրանդը հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով
«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հայտնվել է Դորտմունդի «Բորուսիայի» ուշադրության կենտրոնում։
Հեղինակավոր Transfermarkt կայքը գրում է, որ դորտմունդյան ակումբում հայ ֆուտբոլիստին դիտարկում են` որպես Մարկո Ռոյսի հավանական փոխարինողի։
Ռոյսը 2023/24 մրցաշրջանի ավարտին հեռանալու է «Բորուսիայից», որի կազմում հանդես էր գալիս 2012 թ. հուլիսից` 428 խաղում դառնալով 170 գոլի ու 131 գոլային փոխանցման հեղինակ։
Սպերցյանի ու «Կրասնոդարի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2026 թ. հունիսի 30-ին։ Նա 2023/24 մրցաշրջանում 32 խաղում խփել է 11 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Transfermarkt, Բորուսիա-Դորտմունդ, Էդուարդ Սպերցյան, Մարկո-Ռոյս, տրանսֆերներ