Գերմանական ակումբը պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել Բունդեսլիգա 🎥
Գերմանական «Հոլշտայն Քիլ» ակումբը 123 տարվա պատմության մեջ առաջին անգամ նվաճել է Բունդեսլիգայի ուղեգիր։
Երկրորդ Բունդեսլիգայի նախավերջին` 33-րդ տուրում ակումբը տանը ոչ-ոքի` 1:1 է խաղացել երրորդ տեղը զբաղեցնող «Ֆորտունա Դյուսելդորֆի» հետ։
Այդ ոչ-ոքիի շնորհիվ «Հոլշտայն Քիլը» վաստակել է 65 միավոր, գլխավորում է Երկրորդ Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակն ու այլևս չի կարող երրորդ տեղից ցածր դիրքում ավարտել առաջնությունը։
Երկրորդ տեղը զբաղեցնող «Սանկտ Պաուլին» 33-րդ տուրում սեփական մարզադաշտում վերջին տեղը զբաղեցնող «Օսնաբրյուքին» չպարտվելու դեպքում նույնպես հաջորդ մրցաշրջանում կխաղա Բունդեսլիգայում։
«Ֆորտունա Դյուսելդորֆն» էլ, ամենայն հավանականությամբ, անցումային հանդիպում կանցկացնի Բունդեսլիգայի 16-րդ տեղը զբաղեցնող թիմի դեմ և կպայքարի ուղեժագույնների խումբ տեղափոխվելու համար։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բունդեսլիգա, Երկրորդ Բունդեսլիգա, Հոլշտայն Քիլ, Սանկտ Պաուլի, Ֆորտունա