Գեորգի Հարությունյանի ու Էդուարդ Բագրինցևի գոլերը Կրասնոդար-2-ի կազմում 🎥
Ռուսաստանի երիտասարդական առաջնության` ՖԱԼ-2-ի, «Կրանսոդար-2»-ը սեփական դաշտում 3:4 հաշվով պարտվել է «Ռոդինա-2»-ին։
Տանտերերի կազմից մեկական գոլ խփել են նաև Էդուարդ Բագրինցևը և Գեորգի Հարությունյանը` աչքի ընկնելով համապատասխանաբար 31-րդ ու 90+3-րդ րոպեներին։
Նշենք, որ Բագրինցևը գոլ է խփում երրորդ խաղում անընդմեջ։ 21-ամյա վինգերը Հայաստանի Մ21 հավաքականի ֆուտբոլիստ է, որի կազմում մասնակցել է 4 հանդիպման։
Գեորգի Հարությունյանն էլ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպաններից է` մասնակցելով 16 հանդիպման։
«Կրասնոդար-2»-ն անցկացրած 12 խաղից հետո վաստակել է 13 միավոր և 10 թիմերի պայքարում զբաղեցնում է նախավերջին` 9-րդ տեղը։ «Ռոդինա-2»-ը 27 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Գեորգի Հարությունյան, Էդուարդ Բագրինցև, Կրասնոդար-2, Ռոդինա-2, Ռուսաստանի երիտասրդական առաջնություն