Գեղամ Ղադիմյանը տուգանայինի իրացումից հետո դարձել է անչափ գեղեցիկ գոլի հեղինակ?
Ինչպես գիտեք, չնայած կորոնավիրուսի համաճարակին, եվրոպական առաջնություններից շարունակվում է միայն Բելառուսի առաջնությունը։
4-րդ տուրի շրջանակում «Նեմանը» սեփական հարկի տակ մրցել է «Բելշինայի» դեմ։ Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։
Հանդիպման 42-րդ րոպեին տանտերերի կազմում տուգանայինի իրացումից հետո փայլուն գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի թեկնածու Գեղամ Ղադիմյանը։
Անցկացրած 4 խաղից հետո «Նեմանը» 5 միավորով 8-րդն է, իսկ «Բելշինան» 1 զբաղեցնում է վերջին՝ 16-րդ հորիզոնականը։
# Բելառուսի առաջնություն, Գեղամ Ղադիմյան, կորոնավիրուս, Նեման