Գեղամ Ղադիմյանը շարունակում է փայլել?
Հանգստյան օրերին կայացել է Բելառուսի առաջնության 7-րդ տուրը։
«Նեմանը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի թեկնածու Գեղամ Ղադիմյանը, հյուրընկալվելիս 3։1 հաշվով պարտվել է Բելառուսի բազմակի չեմպիոն ԲԱՏԷ-ին։
Հանդիպման 31-րդ րոպեին հյուրերի կազմում միակ գնդակը խփել է հենց Ղադիկմյանը՝ հաշիվը դարձնելով 2։1։ Ղադիմյանը խփում է արդեն իր 4-րդ գնդակը և մի շարք այլ խաղացողների հետ լավագույն ռմբարկուների պայքարում կիսում է առաջին հորիզոնականը։
«Նեմանը» մնաց 8 միավորով՝ 16 թիմերի պայքարում զբաղեցնելով 14-րդ հորիզոնականը։
Հիշեցնենք, որ Բելառուսի առաջնությունը միակ առաջնությունն է, որը կորոնավիրուսի համաճարակի օրերին չի ընդհատվել։
# ԲԱՏԷ, Բելառուսի առաջնություն, Գեղամ Ղադիմյան, Նեման