Գեղամ Ղադիմյանը հերթական գեղեցիկ գոլն է խփել?
Մեկնարկել է Բելառուսի առաջնության 6-րդ տուրը։
«Նեմանը», որի կազմում հանդես է գալիս նաև Հայաստանի հավաքականի թեկնածու Գեղամ Ղադիմյանը, տուրի մեկնարկային խաղում 3։0 հաշվով առավելության է հասել «Էներգետիկ-ԲԳՈՒ»-ի նկատմամբ։
66-րդ րոպեին գեղեցիկ հարվածով հանդիպման հաշիվը բացել է Գեղամ Ղադիկմյանը՝ գնդակը դարպասապահի վրայով ուղարկելով դարպասը։
Ղադիմյանը «Նեմանի» կազմում մասնակցել է Բելառուիս ընթացիկ առաջնության բոլոր 6 հանդիպումներին՝ խփելով իր 3-րդ գնդակը։
«Նեմանը» 8 միավորով 16 թիմերի միջև պայքարում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը։
Նշենք, որ «Էներգետիկի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է 22-ամյա հայ կիսապաշտպան Հայկ Մոսախանյանը։
# Բելառուսի առաջնություն, Գեղամ Ղադիմյան, Նեման