Գեղամ Ղադիմյանը հայտնվել է մի շարք ռուսական ակումբների ուշադրության կենտրոնում
Ինչպես տեղեկացնում է Sport24-ը, Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու և «Նեմանի» կիսապաշտպան Գեղամ Ղադիմյանը հայտնվել է ռուսական մի շարք ակումբների ուշադրության կենտրոնում։
Խաղացողի նկատմամբ ամենից շատ հետաքրքրություն ցուցաբերում է Ռուսաստանի Ազգային լիգան ներկայանցող Վոլգոգրադի «Ռոտորը», որը գլխավորում է մրցաշարային աղյուսակը, և ամենայն հավանականությամբ, հաջորդ մրցաշրջանից սկսած հանդես կգա Պրեմիեր լիգայում։ Բացի «Ռոտորից»՝ աղբյուրի փոխանցմամբ՝ 27-ամյա հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև մի շարք ուկրաինական և բելառուսական ակումբներ։
Հայազգի ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանից սկսած ներկայացնում է բելառուսական «Նեմանը»։ Ընթացիկ մրցաշրջանում Ղադիմյանը մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Այդ արդյունքով Ղադիմյանը «Էներգետիկ-ԲԳՈՒ»-ի հարձակվող Ժասուր Յահշիբոևի հետ գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։
Նշենք, որ Գեղամ Ղադիմյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատավում է 200 հազար եվրո։
# Բելառուսի առաջնություն, Գեղամ Ղադիմյան, Էներգետիկ-ԲԳՈՒ, Նեման, Ռոտոր