Գեղամ Կադիմյանը շարունակում է արդյունավետ ելույթները?
Բելառուսի բարձրագույն առաջնության շրջանակում կայանում է 12-րդ տուրը։
«Նեմանը», որի կազմում հանդես է գալիս նաև Հայաստանի հավաքականի թեկնածու Գեղամ Կադիմյանը, հյուրընկալվելիս 1։3 հաշվով առավելության հասավ «Սլավիա Մոզիրի» նկատմամբ։
Հանդիպման հաշիվը բացվել է 19-րդ րոպեին։ Գեղամ Կադիմյանի հիանալի փոխանցումից հետո աչքի է ընկել հյուրերի սերբ կիսապաշտպան Զորան Մարուշիչը։
«Նեմանն» այս հաղթանակից հետո վաստակեց 17 միավոր՝ բարձրանալով 7-րդ հորիզոնական։
Նշենք, որ հայազգի 27-ամյա կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում Բելառուսի առաջնության շրջանակում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Այդ ցուցանիշով Կադիմյանը գլխավորում է ռմբարկուների ցուցակը։
# Բելառուսի առաջնություն, Գեղամ Կադիմյան, Նեման