Գարսիա. «Դաշտի խոտը շատ երկար էր.  թանկ վճարեցինք դրա դիմաց»

Գարսիա. «Դաշտի խոտը շատ երկար էր. թանկ վճարեցինք դրա դիմաց»

29/03/2023 - 17:31

Եվրո-2024-ի որակավորման փուլի 2-րդ տուրում Իսպանիայի հավաքականն A խմբի շրջանակում հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց Շոտլանդիային։

Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «ֆուրիա ռոխայի» կենտրոնական պաշտպան Դավիդ Գարսիան.

«Ուրախ եմ նորամուտս նշելու կապակցությամբ, սակայն ծանր պարտություն էր` հաշվի առնելով այն, ինչ տեսանք դաշտում։ Մրցակիցը երկու անգամ մոտեցավ մեր դարպասին և երկու դեպքում էլ գոլի հեղինակ դարձավ, սակայն պետք է դասեր քաղենք և ինչ-որ դրական բան գտնենք տեղի ունեցածից։

Ինձ լավ եմ զգում` չնայած դժվար էր խաղալ առաջին րոպեներից, բայց արագ հարմարվեցի խաղին։

Մենք տեսնում էինք, որ դաշտում խոտը շատ երկար էր. թանկ վճարեցինք դրա դիմաց, սակայն դա մեզ համար արդարացում չէ։ Պետք է շատ աշխատենք և ուղղենք բոլոր սխալները», – եզրափակել է Գարսիան, ում խոսքերը մեջբերում է Marca-ն։

Հավելենք, որ 29-ամյա պաշտպանը Շոտլանդիայի դեմ խաղում նորամուտն է նշել Իսպանիայի հավաքականի կազմում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023