Գարսիա. «Դաշտի խոտը շատ երկար էր. թանկ վճարեցինք դրա դիմաց»
Եվրո-2024-ի որակավորման փուլի 2-րդ տուրում Իսպանիայի հավաքականն A խմբի շրջանակում հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց Շոտլանդիային։
Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «ֆուրիա ռոխայի» կենտրոնական պաշտպան Դավիդ Գարսիան.
«Ուրախ եմ նորամուտս նշելու կապակցությամբ, սակայն ծանր պարտություն էր` հաշվի առնելով այն, ինչ տեսանք դաշտում։ Մրցակիցը երկու անգամ մոտեցավ մեր դարպասին և երկու դեպքում էլ գոլի հեղինակ դարձավ, սակայն պետք է դասեր քաղենք և ինչ-որ դրական բան գտնենք տեղի ունեցածից։
Ինձ լավ եմ զգում` չնայած դժվար էր խաղալ առաջին րոպեներից, բայց արագ հարմարվեցի խաղին։
Մենք տեսնում էինք, որ դաշտում խոտը շատ երկար էր. թանկ վճարեցինք դրա դիմաց, սակայն դա մեզ համար արդարացում չէ։ Պետք է շատ աշխատենք և ուղղենք բոլոր սխալները», – եզրափակել է Գարսիան, ում խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հավելենք, որ 29-ամյա պաշտպանը Շոտլանդիայի դեմ խաղում նորամուտն է նշել Իսպանիայի հավաքականի կազմում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դավիդ Գարսիա, Եվրո-2024, Եվրո-որակավորման-փուլ, Իսպանիայի հավաքական, Շոտլանդիայի հավաքական