Գարսիան կրկին գործի մեջ է! «Ռեալը» հաղթեց «Յուվենտուսին»` դուրս գալով ԱԱԱ-ի քառորդ եզրափակիչ 🎥
Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» Մայամիի «Հարդ Ռոք» ստադիոնում մրցեց «Յուվենտուսի» դեմ։
Հանդիպման ընթացքում դարպասի մեկ գրավում եղավ. «արքայական» ակումբը հաղթեց 1:0 հաշվով։
Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմից կրկին հերոսացավ 21-ամյա հարձակվող Գոնսալո Գարսիան, որն աչքի ընկավ 54-րդ րոպեին։ Երիտասարդ ֆուտբոլիստը մրցաշարում խփեց երրորդ գոլը։
Այսպիսով, «Ռեալը» մրցաշարի քառորդ եզրափակիչում է և կմրցի «Բորուսիա Դորտմունդ» – «Մոնտերեյ» զույգի հաղթողի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
Trent e Gonzalo a dar a vantagem ao Real 🙌
— DAZN Portugal (@DAZNPortugal) July 1, 2025
🌎 @FIFACWC | @realmadrid 1 x 0 @juventusfc@FIFACWC | 14 Junho – 13 Julho | Vê todos os jogos grátis em https://t.co/fpfuiyzIoG | #FIFACWC #TakeItToTheWorld
📲 Todos os jogos em direto e exclusivo na app DAZN. pic.twitter.com/gdgnrClQfC