Գարսիայի կոպտագույն սխալն ու «Ռեալ Օվիեդոյի» կիսապաշտպանի հեռահար հարվածով խփած գոլը 🎥
Գարսիայի կոպտագույն սխալն ու «Ռեալ Օվիեդոյի» կիսապաշտպանի հեռահար հարվածով խփած գոլը 🎥
26/09/2025 - 00:16

Իսպանիայի Լա լիգայի 6-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցում է առաջնության նորեկ «Ռեալ Օվիեդոյի» դեմ։

Հանդիպման 33-րդ րոպեին կատալոնական ակումբի դարպասապահ Ժոան Գարսիան դուրս եկավ սեփական տուգանային հրապարակից` փորձելով կանխել մրցակցի վտանգավոր գրոհը, սակայն կոպիտ սխալ թույլ տվեց և գնդակը փոխանցեց մրցակցի կիսապաշտպան Ալբերտո Ռեյնային։

27-ամյա ֆուտբոլիստը չվարանեց և հեռահար հարվածով գրավեց անպաշտպան մնացած «Բարսելոնայի» դարպասը` բացելով հաշիվը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025