Ռեալը հուսով է, որ Տոտենհեմը կգնի Բեյլի ամբողջական տրանսֆերը
«Ռեալը» վերջնականապես հույսը կտրել է Գարեթ Բեյլ ից , ով ընթացիկ մրցաշրջանը վարձավճարով հանդես է գալիս «Տոտենհեմի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է El Confidencial-ը, «արքայական» ակումբը հուսով է, որ լոնդոնյան ակումբը կգնի Բեյլի ամբողջական տրանսֆերը։
Եթե գործարքը չկայանա, մադրիդցիները ստիպված կլինեն Բեյլ ին վճարել պայմանագրով նախատեսված 15 մլն եվրո աշխատավարձը։ Հատկանշական է, որ ուելսցի վինգերի ու «Ռեալի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թվականի հունիսի 30-ին։
«Տոտենհեմի»՝ Գարեթ Բեյլի ամբողջական տրանսֆերային իրավունքների գնմանը կարող է նպաստել հատկապես երկու ակումբների ղեկավարների՝ Ֆլորենտինո Պերեսի և Դանիել Լևի մտերմիկ հարաբերությունները։
Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերին Բեյլ ը վարձավճարով տեղափոխվեց «Տոտենհեմ», սակայն կողմերի միջև կնքված վարձակալական պայմանագրում չկա որևէ կետ, որը «խթաններին» տալու է խաղացողին գնելու անմիջական կամ պարտադիր իրավունք։ Բեյլի վարձակալությունն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կտրականապես դեմ է 31-ամյա ֆուտբոլիստի վերադարձին «Ռեալ»։
Հավելենք, որ Գարեթ Բեյլ ը «Տոտենհեմի» կազմում ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գարեթ-Բեյլ, Դանիել Լեվի, Ռեալ Մադրիդ, Տոտենհեմ, տրանսֆերներ, Ֆլորենտինո Պերես