Գարեթ Բեյլն առաջին գոլն է խփել «Լոս Անջելեսի» կազմում🎥
Ամերիկյան ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 21-րդ խաղում «Լոս Անջելեսը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Սպորտինգ Կանզաս-Սիթիին»։
Հյուրերի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև թիմի նորեկ Գարեթ Բեյլը, ով փոխարինման մտավ 65-րդ րոպեին և 83-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ` դնելով խաղի վերջակետը։
Նշենք, որ ուելսցի հարձակվողը «Լոս Անջելեսի» շարքերը համալրելուց հետո խփեց առաջին գոլը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գարեթ-Բեյլ, Լոս-Անջելես, ՄԼՍ