Գարեթ Բեյլի գործակալ․ «Բեյլը աշխարհի լավագույններից է, ինչու՞ պիտի վարձակալությամբ այլ ակումբ տեղափոխվի»

Գարեթ Բեյլի գործակալ․ «Բեյլը աշխարհի լավագույններից է, ինչու՞ պիտի վարձակալությամբ այլ ակումբ տեղափոխվի»

24/01/2020 - 13:26

Մադրիդի «Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնեթը խոսել է ուելսցի խաղացողի վարձակալական հիմունքներով այլ ակումբ տեղափոխվելու մասին․

«Նա աշխարհում լավագույններից մեկն է, ինչու՞ նա պիտի վարձակալությամբ այլ ակումբ տեղափոխվի։ Դա պարզապես ծիծաղելի է։

Ամեն ինչ կարող է տեղի ունենալ, սակայն վարձակալությունն այս պահին տարօրինակ կթվա։ Բեյլը երջանիկ է Մադրիդում և հուսով եմ, որ նա «Ռեալի» հետ ևս մի քանի գավաթ կնվաճի»,- Բարնեթի խոսքերը մեջբերում է Sky Sports-ի լրագրող Բրայան Սուոնսոնը։

Հիշեցնենք, որ վերջերս տեղեկատվություն էր տարածվել, որ Լոնդոնի «Տոտենհեմը» և «Ռեալը» սկսել են բանակցել խաղացողի տրանսֆերի վերաբերյալ։ Ըստ որոշ աղբյուրների՝ լոնդոնյան ակումբը պատրաստ է վարձակալել խաղացողին։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023