Գարեթ Բեյլը կրկին ժամանակից շուտ լքել է մարզադաշտը
Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակչի շրջանակում «Ռեալը» սեփական հարկի տակ գոլառատ խաղում 3։4 հաշվով պարտվեց «Ռեալ Սոսիեդադին»՝ լքելով պայքարեը։
«Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլը հերթական անգամ չի սպասել հանդիպման ավարտին և ժամանակից շուտ լքել է մարզադաշտը։ 30-ամյա կիսապաշտպանը, ով չէր հայտնվել «արքայական» ակումբի հայտացուցակում, մարզադաշտը լքել է 82-րդ րոպեին։
Նշենք, որ համաձայն «Ռեալի» կանոնադրության, ակումբի խաղացողներին արգելվում է մարզադաշտը լքել 80-րդ րոպեից շուտ։
Այս մրցաշրջանում սա արդեն չորրորդ դեպքն է, երբ Բեյլը չի սպասում մինչև հանդիպման ավարտը։
# Copa del Rey, Գարեթ-Բեյլ, Ռեալ Մադրիդ, Ռեալ-Սոսիեդադ