Գարեթ Բեյլը գոլֆիստի պրոֆեսիոնալ կարիերա է սկսել
«Տոտենհեմի», «Ռեալ Մադրիդի» և Ուելսի հավաքականի նախկին հարձակվող Գարեթ Բեյլը, ով վերջերս հայտարարեց կարեիարն ավարտելու մասին, հայտարարել է, որ մասնակցելու է գոլֆի պրոֆեսիոնալ մրցաշարի։
«Ուրախ եմ տեղեկացնել, որ հաջորդ ամսվա սկզբին մասնակցելու եմ AT&T Pebble Beach Pro-Am մրցաշարին»,- գրել է 33-ամյա նախկին ֆուտբոլիստը Instagram-ի իր էջում։
Նշենք, որ AT&T Pebble Beach Pro-Am-ը գոլֆի ամենամյա մրցաշար է, որն անցկացվում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Փեբլ Բիչ քաղաքում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գարեթ-Բեյլ, Գոլֆ, Ուելսի հավաքական, Ռեալ Մադրիդ, Տոտենհեմ