Գատուզո. Մենք «մեռած» չենք
«Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն «Ուդինեզեի» հետ հանդիպումից առաջ խոսել է իր թիմի մասին.
«Մենք մոտենում ենք խաղին երկու անհաջող արդյունքներից հետո, բայց թիմը կենդանի է և նրա հետ ամեն ինչ կարգին է: Գիտակցում ենք, թե ինչ բարդությունների ենք բախվել, բայց մենք «մեռած» չենք: Հաղթանակները լավագույն դեղամիջոցն են:
Բոլորս թիավարում ենք մեկ նավակում, ես հանգիստ եմ: Մեր նպատակը Չեմպիոնների լիգա վերադառնալն է և մենք աշխատում ենք միասին, որ դրան հասնենք: Ես լսել եմ Լեոնարդոի հետ հարաբերությունների վատանալու մասին, բայց մենք արդեն խոսել ենք:
Դոնարումա՞ն. նա հանգիստ է՝ չնայած քննադատություններին: Նա ցույց տվեց իր բնավորությունն ու իր վրա վերցրեց պատասխանատվությունը, այդպես պատահում է: Հաջորդ խաղը մեզ համար որոշիչ է, պետք է դաշտ դուրս գալ ճիշտ տրամադրվածությամբ:
Իհարկե, երբ պարտվում ես դերբիում, գլխում մնում են անպետք մտքեր, բայց պետք է կենտրոնանանք առաջիկա խաղի վրա»,- Գատուզոի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: