Գատուզոյի մարտիկները արժանի դիմադրություն ցույց տվեցին?

Գատուզոյի մարտիկները արժանի դիմադրություն ցույց տվեցին?

26/02/2020 - 02:32

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում իտալական «Նապոլին» սեփական հարկի տակ մրցեց կատալոնական «Բարսելոնայի» դեմ։ Խաղն ավարտվեց 1։1 հաշվով։

Առաջին խաղակեսը մասամբ հիասթափեցրեց մարզադաշտում հավաքաված երկրպագուներին, քանի որ գրեթե պահեր չկային ամբողջ խաղակեսի ընթացքում։ Առաջին լուրջ վտանգավոր գրոհն էլ ավարտվեց դարպասի գրավումով։ 30-րդ րոպեին դաշտի կենտրոնում հյուրերի պաշտպան Խունիոր Ֆիրպոն սխալ թույլ տվեց, ինչից հետո գնդակը հայնտվեց Պյոտր Զելինսկու մոտ, ով մի փոքր առաջ շարժվեց և գնդակը փոխանցեց ավելի լավ դիրքում գտնվող Դրիս Մերտենսին։ Բելգիացի խաղացողը մոտեցավ տուգանային հրապարակին և ձախ ոտքի պտտեցրած հարվածով դարձավ տպավորիչ գոլի հեղինակ։

Առաջին խաղակեսի վերջնամասում կարելի է հիշատակել նաև Կոստաս Մանոլասի պահը, երբ տուգանայինի խաղարկումից հետո Ֆաբիան Ռուիսը հարվածային դիրք դուրս բերեց հույն պաշտպանին, ում հարվածից հետո գնդակը մի փոքր շեղությամբ լքեց խաղադաշտը։

Կարելի է ասել, որ «Բարսելոնան» լիովին ձախողեց առաջին խաղակեսը՝ առաջին 45 րոպեների ընթացքում չստեղծելով ոչ մի վտանգավոր պահ։

Երկրորդ խաղակեսը մեկնարկել էր այնպես, ինչպես առաջին խաղակեսը. «Բարսելոնան» գնդակը փորձում էր խաղարկել, իսկ «Նապոլին» պաշտպանվում էր։ Սակայն 57-րդ րոպեին վերջապես կատալոնական ակումբին հաջողվեց ճեղքել մրցակցի պաշտպանությունը։ Սերխիո Բուսկետսը հիանալի փոխանցումով «կտրեց» նեապոլիտանական ակումբի ողջ պաշտպանությունը, իսկ Նելսոն Սեմեդոն փոխանցեց Անտուան Գրիզմանին, ով մոտ տարածություն չվրիպեց՝ խփելով անչափ կարևոր արտագնա գոլ։

Բաց թողած գոլից հետո Գատուզոյի սաներն ակտիվացան։ 60-րդ րոպեին Լորենցո Ինսինիեն աջ եզրով անցում ձեռնարկեց և սուր անկյունից հարվածեց, սակայն Մարկ-Անդրե Տեր Շտեգենը փրկեց իր թիմին։

62-րդ րոպեին «Նապոլին» էլ ավելի վտանգավոր պահ ստեղծեց գերմանացի դարպասապահի պաշտպանած դարպասի մոտ։ Կատալոնական ակումբը պաշտպանությունից դուրս գալիս կրկին խնդիրներ ունեցավ և գնդակը հայտնվեց Արկադիուշ Միլիկի մոտ, ով մեկ փոխանցումով մեն-մենակ դուրս բերեց Խոսե Կալիեխոնին Տեր Շտեգենի դիմաց, սակայն իսպանացի վինգերը հապաղեց, իսկ նրա հարվածից առաջ գերմանացի դարպասապահն արդեն հասցրել էր «կտրել» անկյունն ու փակեց հարվածի ճանապարհը։

«Կապտանռնագույնները» փորձում էին Լեո Մեսսիի վարպետության շնորհիվ ճեղքել մրցակցի պաշտպանությունը, սակայն այսօր արգենտինացու օրը չէր և առանձնապես ոչինչ չէր ստացվում։ Կարեի է հիշատակել միայն 76-րդ րոպեին Սամուել Ումտիտիի դրվագը, երբ Մեսսիի իրացրած անկյունայինի իրացումից հետո ֆրանսիացի պաշտպանի հարվածից հետո գնդակը հրաշքով չհայնտվեց դարպասում։

Խաղավարտին մոտ՝ 87-րդ րոպեին, բախում տեղի ունեցավ Արթուրո Վիդալի և Մարիո Ռույի միջև, ինչի պատճառով չիլիացի կիսապաշտպանը մեկ դրվագում երկու անգամ դեղին քարտ ստացավ՝ հեռացվելով խաղադաշտից։

Մրցավարի կողմից ավելացրած 3-րդ րոպեին էլ Կիկիե Սետիենը կորցրեց իր հիմնական կենտրոնական պաշտպաններից մեկին՝ Ժերար Պիկեին, ով կարծես թե մկան ձգեց և փոխարինվեց՝ ռիկսի դիմելով բաց թողնել առաջիկա Էլ կլասիկոն։

Այպիսով, «Նապոլին» ավելի մոտ լինելով հաղթանակին՝ չկարողացավ այդպես էլ խփել այդ հաղթական գնդակը, իսկ «Բարսելոնան» ձախողելով խաղը՝ կարողացավ իր համար հարմարավետ արդյունք ապահովել պատասխան խաղից առաջ։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023