Գատին հերոսանում է` անչափ կարևոր հաղթանակ պարգևելով Յուվենտուսին Սպորտինգի դեմ խաղում🎥
Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ մրցեց «Սպորտինգի» դեմ։
Համառ պայքարում ընթացած խաղում «բյանկոներիները» կարողացան 1:0 հաշվով հաղթել մրցակցին։
Խաղի միակ գոլը 73-րդ րոպեին խփեց թուրինյան ակումբի կենտրոնական պաշտպան Ֆեդերիկո Գատին։
Նշենք, որ 24-ամյա ֆուտբոլիստը պաշտոնական խաղերում «Յուվենտուսի» կազմում խփեց իր առաջին գոլը։
Հավելենք, որ հանդիպման հերոսներ դարձան տանտերերի դարպասապահներ Վոյցեխ Շյեսնին և նրան փոխարինած Մատիա Պերինը, ովքեր միասին վերցրած 5 սեյվ կատարեցին։
Ավելացնենք, որ դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 20-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Եվրոպա-լիգա, Մատիա Պերին, Յուվենտուս, Սպորտինգ, Վոյցեխ Շյեսնի, Ֆեդերիկո Գատի