Գավին` «Golden Boy-2022»-ի դափնեկիր
Հեղինակավոր Tuttosport կայքը հրապարակել է, թե ով է արժանանալու «Golden Boy-2022»։
Մրցանակի դափնեկիր է դարձել «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին։
18-ամյա ֆուտբոլիստը մրցանակը կստանա նոյեմբերի 7-ին Թուրինում կայանալիք հատուկ մրցանակաբաշխության ժամանակ։
Նշենք, որ Գավին քվեարկության արդյունքում առաջ է անցել այնպիսի ֆուտբոլիստներից, ինչպիսիք են Ջամալ Մուսիալան («Բավարիա»), Էդուարդո Կամավինգան («Ռեալ Մադրիդ»), Ջուդ Բելինգհեմը («Բորուսիա Դորմունդ») և այլն։
Հավելենք, որ «Golden Boy» մրցանակին կարող են հավակնել Մ-21 տարեկան այն ֆուտբոլիստներն, ովքեր հանդես են գալիս եվրոպական որևէ երկրի բարձրագույն դիվիզիոնում։
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Գավին France Football-ի կողմից ստացել էր Ռայմոն Կոպայի անվան մրցանակը` ճանաչվելով տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# France Football, Golden boy, Kopa Trophy, Tuttosport, Բարսելոնա, Գավի