Գավին պատմական ռեկորդ սահմանեց Իսպանիայի հավաքականի կազմում
Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության կիսաեզրափակիչի շրջանակում Իսպանիայի հավաքականը մրցում է Իտալիայի դեմ։
«Ֆուրիա ռոխայի» կազմում այդ հանդիպումը մեկնարկային րոպեներից սկսել է նաև «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին։
Ինչպես տեղեկացնում է Mister Chip-ը, 17 տարեկան և 62 օրական հասականում Գավին դարձավ Իսպանիայի հավաքականի կազմում երբևէ խաղադաշտ դուրս եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։
Պատանի ֆուտբոլիստը գերազանցել է Պեդրո Ռեգեյրոյի` 94 տարվա վաղեմության ռեկորդը, ով 1927 թ. Իսպանիայի հավաքականի կազմում հանդիպման է մասնակցել 17 տարեկան և 161 օրական հասակում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ազգերի լիգա, Գավի, Իսպանիայի գավաթ, իտալիայի հավաքական