Գավին դարձել է Իսպանիայի հավաքականի պատմության ամենաերիտասարդ գոլի հեղինակը🎥
Ազգերի լիգայի A դիվիզիոնի 2-րդ խմբում Իսպանիայի հավաքականը 2-րդ տուրի շրջանակում մրցեց Չեխիայի դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը։
«Ֆուրիա ռոխայի» գոլերից մեկը 45+3-րդ րոպեին խփեց Գավին` հաշիվը դարձնելով 1:1։
Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, Գավին Չեխիայի դարպասը գրավել է 17 տարեկան և 304 օրական հասակում` դառնալով Իսպանիայի հավաքականի պատմության ամենաերիտասարդ գոլի հեղինակը։
Երիտասարդ ֆուտբոլիստը գերազանցել է Անսու Ֆաթիի ցուցանիշը, ով 2020 սեպտեմբերի 6-ին Ազգերի լիգայի շրջանակում Ուկրաինայի հավաքականի դեմ կայացած խաղում (4:0) գոլի հեղինակ էր դարձել 17 տարեկան և 311 օրական հասակում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ազգերի լիգա, Անսումանե-Ֆաթի, Իսպանիայի հավաքական, Չեխիայի հավաքական