Գասպերինի․ «Վատ գաղափար է․ ֆուտբոլը նմանվում է բասկետբոլի»
«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջանպիերո Գասպերինին խոսել է առաջնությունների վերսկսումից հետո թույլատրվելիք հինգ փոփոխությունների մասին․
«Տղաները ֆուտբոլի սով են զգում և ցանկանում են խաղալ։ Նրանց տեխնիկան արագ կվերականգնվի։ Ֆուտբոլը նման է հեծանիվ քշելուն, պետք չէ հետ վարժվել։
Մարզումներին մենք շատ ոգևորված ենք, մենք դարձել ենք ավելի ուժեղ և պատրաստ ենք նույնիսկ վաղը դուրս գալ խաղադաշտ։ Չնայած մեզ հետաքրքրում էր այն տարբերակը, որ առաջնությունը չեղարկվի մրցաշարային աղյուսակի ներկայիս դրությամբ, քանի որ կրկին Չեմպիոնների լիգայի ուղագիր կնվաճեինք, միևնույնն է, ակումբը ցանկանում է կրկին խաղադաշտ վերադառնալ։
Ինձ դուր չի գալիս ֆուտբոլն առանց երկրպագուների, սակայն դա միակ ճանապարհն է կրկին խաղադաշտ վերադառնալու համար։
Հինգ փոփոխությունների գաղափարը վատ գաղափար է։ Ֆուտբոլը նմանվում է բասկետբոլի։ Դա նման է, որ Գրան-պրիի ընթացքում փոխվի Ֆորմուլա 1-ի բոլիդի շարժիչը։ Հինգ փոփոխությունը վնասելու է ֆուտբոլի դիտարժանությանը»,- իտալացի մասնագետի խոսքերը փոխանցում է La Gazzetta dello Sport-ը։
# Ա-սերիա, Ատալանտա, Ջանպիերո Գասպերինի