Գասպար․ «Ֆիգուն դավաճան էր, իսկ Պերեսը կեղտոտ քայլ արեց»

Գասպար․ «Ֆիգուն դավաճան էր, իսկ Պերեսը կեղտոտ քայլ արեց»

09/06/2020 - 17:06

«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Գասպարը խոսել է Լուիշ Ֆիգուի սկանդալային տեղափոխության մասին․

«Ֆիգուն դավաճան էր։ Այն գիշերը, երբ ես ընտրվեցի «Բարսելոնայի» նախագահ, Ֆիգուն զանգահարեց ինձ՝ ասելով, որ ինքնաթիռի երկու տոմս ունի՝ մեկը դեպի Բարսելոնա, իսկ մյուսը՝ Մարդիդ։ Նա ասաց, որ գործակալը պայմանավորվել է «Ռեալի» հետ, և եթե նա էլ չստորագրի պայմանագիրը, ստիպված կլինի 3 մլն տուգանք վճարել։

Նա ասաց, որ չի ցանկանում իր գործակալին վատ դրության մեջ դնել, սակայն եթե «Բարսելոնան» վճարի այդ գումարը, ապա չի հեռանա ակումբից։ Ես ասացի, որ կվճարեմ այդ գումարը։ Ֆիգուն ցանկացած բանկային կտրոնի միջոցով երաշխավորագիր ստանալ, որ ես միանշանակ վճարելու եմ այդ գումարը, սակայն այդ պահին գիշեր էր, և ես չկարողացա որևէ բանկից այդպիսի փաստաթուղթ ձեռք բերել։

Ես ինձ վրա պարտավորություն վերցրի, սակայն, միևնույթնն է, նա տեղափխովեց «Ռեալ»։ Դա կեղտոտ և խարդախ քայլ էր իմ լավ ընկերոջ՝ Ֆլորենտինո Պերեսի կողմից»,- Գասպարի խոսքերը մեջբերում է Sport.es-ը։

Հիշեցնենք, որ Լուիշ Ֆիգուն 2000 թվակնին «Բարսելոնայից» 60 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Ռեալ»։ Պորտուգալացի ֆուտբոլիստը «արքայական» ակումբի կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 245 հանդիպման՝ դառնալով 56 գոլի և 93 գոլային փոխանցման հեղինակ։ Պոտրուգալացի ֆուտբոլիստը մադրիդյան ակումբի կազմում 9 տիտղոս նվաճեց, այդ թվում նաև՝ 2001/02 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի գավաթը։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023