Գալտիե. «Իմ ապագա՞ն. դրա մասին դեռևս վաղ է խոսել»
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց «Բավարիային»` լքելով հետագա պայքարը։
Հանդիպումից հետո իր ապագայի մասին է խոսել փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն.
«Իմ ապագա՞ն։ Դրա մասին դեռևս վաղ է խոսել։ Այն կախված է միայն ակումբի ղեկավարությունից և նախագահից։
Այժմ մենք շատ հիասթափված ենք։ Ակումբը մեծ հույսեր ուներ Չեմպիոնների լիգայից։
Ամեն դեպքում, ես շարունակում եմ կենտրոնացած մնալ մրցաշրջանի մնացած հատվածի վրա»,- 56-ամյա մասնագետի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ Գալիտեն ընթացիկ մրցաշրջանից առաջ է ստանձնել «Պարի Սեն-Ժերմենի» գլխավոր մարզչի պաշտոնը, որի հետ գործող պայմանագիր ունի մինչև 2024 թ. հունիսի 30-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Քրիստոֆ Գալտյե