Գալահեր. «Չելսին ավելի վտանգավոր պահեր ուներ, քան Ռեալը»
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Չելսին» սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտվեց «Ռեալ Մադրիդին»` լքելով հետագա պայքարը։
Հանդիպումից հետո «ազնվականների» կիսապաշտպան Կոնոր Գալահերը կիսվել է տպավորություններով.
«Լավ էինք խաղում։ «Չելսին» ավելի վտանգավոր պահեր ստեղծեց, քան «Ռեալը», սակայն ֆուտբոլում ամեն ինչ կապված է դրանք իրացնելու հետ, ինչը մեզ չհաջողվեց։
Իհարկե, մեզ կքննադատեն, բայց ինչ-որ առումով, կարծում եմ, մենք լավ խաղացինք։
Պահերի իրացումը բերում է հաղթանակների, ինչը մեզ մոտ բացակայում է։ Ընդ որում, պետք է նշեմ, որ այսօր զգալի բարելավում է նկատվել մեր նախորդ խաղերի համեմատ։
Եթե ցանկանում ես հաղթել, պետք է գոլի հեղինակ դառնաս, ինչն էլ արեց մրցակիցը։
Մենք մեծ ուժերով գրոհում էինք, և վտանգ կար, որ հակագրոհներ բաց կթողնենք։
Բոլորը շատ հիասթափված են, սակայն, կրկնում եմ, մեր խաղում բավական առաջ ընթաց կա նախորդ հանդիպումների համեմատ։
Միշտ պետք է ինչ-որ բանի ձգտել։ Ողջ թիմով ուզում ենք ավելի ուժեղ դառնալ և մինչև մրցաշրջանի ավարտը հաղթել ավելի շատ հանդիպումներ։
Հուսով եմ՝ կարող ենք զարգացնել այն, ինչ ցույց ենք տվել, քանի որ զգում եմ, որ դրական պահեր եղել են»,- անգլիացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կոնոր Գալահեր, Չելսի, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ