Գալահերի ու Ալվարեսի առաջին գոլերը. Ատլետիկոն խոշոր հաշվով հաղթեց Վալենսիային 🎥

Գալահերի ու Ալվարեսի առաջին գոլերը. Ատլետիկոն խոշոր հաշվով հաղթեց Վալենսիային 🎥

16/09/2024 - 01:06

Իսպանական Լա լիգայի 5-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» ընդունեց «Վալենսիային»։

Տանտերերը ամբողջ հանդիպման ընթացքում ունեին խաղային տոտալ առավելություն և «չղջիկների» դարպասն ուղարկեցին երեք անպատասխան գնդակ։

Մադրիդյան գրանդի կազմում առաջին գոլերը խփեցին թիմի նորեկներ Կոնոր Գալահերն ու Խուլիան Ալվարեսը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Անտուան Գրիզմանը։

Դիմոգե Սիմեոնեի գլխավորած թիմը վաստակեց 11 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով 3-րդ տեղում է։ Նույնքան միավորով երկրորդ տեղը զբաղեցնում է Մադրիդի «Ռեալը», 4-րդ տեղը` «Վիլյառելը»։ «Վալենսիան» 1 միավորով վերջինն է` 20-րդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023