Գալաթասարայի ֆուտբոլիստները խաղարկել են 11-մետրանոցը, սակայն Իկարդին վրիպել է մոտ տարածությունից🎥
Թուրքական Սուպերլիգայի 3-րդ տուրից հետաձգված խաղում «Գալաթասարայը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Իստանբուլսպորին»։
37-րդ րոպեին հյուրերը 11-մետրանոց են վաստակել. գնդակին մոտեցել է Կերեմ Ակթյուրքօղլուն, ով հարցածելու փոխարեն փոխանցել է Մաուրո Իկարդիին, սակայն վերջինս մոտ տարածությունից վրիպել է։
Հատկանշական է, որ 42-րդ րոպեին արգենտինացի հարձակվողն, ամեն դեպքում, գոլի հեղինակ է դարձել` եզրափակելով հենց Ակթյուրքօղլուի փոխանցումը։
# Գալաթասարայ, Թուրքիայի Սուպերլիգա, Իստանբուլսպոր, Կերեմ Ակթյուրքօղլու, Մաուրո-Իկարդի