Գալաթասարայը ցանկանում է ձեռք բերել Ֆալկաոյին
«Մոնակոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն կարող է իր կարիերան շարունակել Թուրքիայում:
Ինչպես հայտնում է L’Equipe-ն, 33-ամյա կոլումբիացին հետաքրքրում է «Գալաթասարային» և թուրքական ակումբն արդեն սկսել է բանակցել ֆուտբոլիստի հետ:
Ֆրանսիայի առաջնության անցած մրցաշրջանում անցկացրած 33 խաղերում Ֆալկաոն խփել է 15 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում: