Գաել Անդոնյանը մնացել է առանց ակումբի

Գաել Անդոնյանը մնացել է առանց ակումբի

04/01/2020 - 16:00

Ինչպես տեղեկացնում է Corsematin.com-ը, ֆրանսիական Լիգա 2-ը ներկայացնող «Այաչոն» հրաժարվել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանի ծառայություններից՝ խզելով նրա հետ պայմանագիրը։

Նշվում է, որ ակումբի գլխավոր մարզիչ Օլիվյե Պանտալոնին որոշել է խզել խաղացողի հետ պայմանագիրը, քանի որ 24-ամյա հայ խաղացողը ցանկացել է ուժերը փորձել այլ առաջնությունում։

Հիշեցնենք, որ հայ խաղացողը «Այաչո» էր տեղափոխվել նախորդ տրանսֆերային պատուհանի ընթացքում, սակայն վնասվածքի պատճառով չի մասնակցել ոչ մի հանդիպման։

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023