Գագոն կարող է պաշտոնանկ արվել
Արգենտինական «Բոկա Խունիորսի» գլխավոր մարզիչ Ֆեռնանդո Գագոն կարող է պաշտոնանկ արվել, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Բուենոս Այրեսը ներկայացնող ակումբի ղեկավարները դժգոհ են 38-ամյա մասնագետի կատարած աշխատանքից և դիտարկում են նրան պաշտոնից ազատելու տարբերակը։
Գագոն «Բոկա Խունիորսը» մարզում է 2024 թ. հոկտեմբերից։ Ակումբը նրա ղեկավարությամբ չկարողացավ նվաճել Լիբերտադորեսի գավաթի խաղարկության խմբային փուլի ուղեգիր և որակավորման երկրորդ փուլում ճանապարհն անսպասելի զիջեց պերուական «Ալյանսա Լիմային»։
Ֆեռնանդո Գագոն ֆուտբոլային աշխարհում առավել հայտնի Մադրիդի «Ռեալում» ունեցած մրցելույթներով։ Նա «արքայական» ակումբում եղել է 2007-11 թթ., 121 խաղում խփել 1 գոլ, կատարել 12 ասիստ։ Նախկին կիսապաշտպանը հանդես է եկել նաև «Բոկա Խունիորսում», «Ռոմայում», «Վալենսիում» և «Վելես Սարսֆիլդում», իսկ Արգենտինայի ազգային հավաքականում մասնակցել է 61 հանդիպման։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ալյանսա Լիմա, Արգենտինայի հավաքական, Բոկա Խունիորս, Լիբերտադորեսի գավաթ, Ռեալ Մադրիդ, Ֆերնանդո Գագո