Գաբիգոլը խաղակոշիկներն ու մարզաշապիկը նվիրել է խաղադաշտ ներխուժած երկրպագուին?
Մեկնարկել է Լիբերտադորեսի գավաթի 2020 թվականի խաղարկությունը։ Գործող գավաթակիր «Ֆլամենգոն» 1։2 հաշվով հյուրընկալվելիս առավելության է հասել Կոլումբիան ներկայացնող «Ատլետիկո Խունիորի» նկատմամբ։
Բրազիլական ակումբի գոլոհար Գաբրիել Բարբոսան՝ Գաբիգոլը, չնայած չի դարձել գոլի հեղինակ, սակայն դարձել է հանդիպման հերոսը։ Մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո կոլումբական ակումբի երկրպագուներից մեկը ներխուժել է խաղադաշտ։ Երկրագուն արցունքներն աչքերին փաթաթվել է խաղացողին, իսկ բրազիլացի հարձակվողն իր հերթին անվտանգության աշխատակիցներին խնդրել է, որպեսզի չհեռացնեն նրան խաղադաշտին, այնուհետև հանել է խաղակոշիկներն ու մարզաշիկը և նվիրել երկրպագուին։
# Գաբիգոլ, Գաբրել Բարբոսա, Լիբերտադորեսի գավաթ, Ֆլամենգո