Բրիտանացի պատգամավորները ցանկանում են խափանել Սաուդյան Արքայազնի կողմից Նյուքասլի ձեռքբերումը
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի 16 պատգամավորներ վարչապետ Բորիս Ջոնսոինին դիմել են խնդրանքով։
Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, խնդրանքի թեման եղել է «Նյուքասլի» նոր հավանական գնորդի հետ կապված։ Պատգամավորները դատապարտում են հավանական գործարքը՝ հիշեցնելով, որ Սաուդյան Արաբիայի արքայազն Մոհամեդ բին Սալմանը մեղադրվում է մարդու իրավունքների լուրջ իրավախախտումների համար, այդ թվում նաև՝ լրագրող Ջամալ Հաշոգիի սպանության։
Բացի դրանից՝ քաղաքական գործիչներ հիշեցրել են, որ այլ մարդկանց չպետք է թույլ տալ, որպեսզի Մեծ Բրիտանիան օգտագործեն որպես «սպորտի միջոցով հեղինակության բարձրացման հարթակ»։ Խորհրդարանի անդամների կարծիքով՝ «Նյուքասլի» ներկայիս սեփականտիրոջ և բին Սալմանի միջև հավանական գործարքը սխալ քայլ է։
Նշենք, որ «Նյուքասլը» դեռևս պատկանում է Մայքլ Էշլիին, ով պատրաստվում է 300 մլն եվրոյի դիմաց ակումբը վաճառել Սաուդյան Արաբիայի արքայազն Մոհամեդ բին Սալմանին, ում կարողությունը գնահատվում է 300 մլրդ եվրո։
# Բորիս Ջոնսոն, Մայքլ Էշլի, Մոհամեդ բին Սալման, Նյուքասլ