Բրիտանական ակումբների յուրահատուկ ցուցանիշը
Բրիտանական բոլոր 8 թիմերը, որոնք մասնակցում էին Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլին, դուրս են եկել 1/8 եզրափակիչ։ Վերջին անգամ նման բան տեղի էր ունեցել 2008/09 մրցաշրջանում։ Այս մասին տեղեկացնում է Squawka-ն։
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ են դուրս եկել «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», «Տոտենհեմը», ինչպես նաև «Չելսին»։ Եվրոպա լիգայի գարնանային հատվածին կմասնակցեն «Վուլվերհեմպտոնը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը», ինչպես նաև Շոտլանդիան ներկայացնող «Սելթիկն» ու «Ռեյնջերսը»։
# ԱՊԼ, Եվրոպա-լիգա, Չեմպիոնների-լիգա