Բրիսբեն. Էլինա Ավանեսյանը փայլուն խաղով հաղթեց աշխարհի 12-րդ ռակետին 🎥
Բրիսբենի WTA-500 շարքի մրցաշարում Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը երկրորդ հաղթանակն է տարել և դուրս եկել 1/8 եզրափակիչ։
Ավստրալիայում անցկացվող մրցաշարի երկրորդ փուլում 22-ամյա թենիսիստուհին փայլուն խաղով պարտության է մատնել աշխարհի 12-րդ ռակետ Պաուլո Բադոսային (Իսպանիա)։ Գրանցվել է 6-3, 1-6, 6-2 հաշիվը, իսկ մրցախաղը տևել է 2 ժամ 4 րոպե։
Աշխարհի 43-րդ ռակետ Ավանեսյանի հաջորդ մրցակիցը լինելու է Եկատերինա Ալեքսանդրովա (Ռուսաստան, 28-րդ ռակետ) – Օնս Ժաբեր (Թունիս, 42-րդ ռակետ) զույգի հաղթողը։
Հիշեցնենք, որ Ավանեսյանը մրցաշարի առաջին փուլում պայքարից դուրս էր թողել Ռեբեկա Շրամկովային (Սլովակիա, 46-րդ ռակետ)` 1-6, 6-2, 6-2։
# WTA, Բրիսբեն WTA-500, Էլինա Ավանեսյան, Թենիս, Հայկական-Սպորտ, Պաուլա Բադոսա