Բրեյթվեյթ․ «Եթե ֆուտբոլը կրոն լիներ, ապա Մեսսին կլիներ Աստվածը»
«Բարսելոնայի» նորեկ Մարտին Բրեյթվեյթը բարձր է գնահատում իր թիմակից Լեո Մեսսիի ֆուտբոլում ունեցած դերը․
«Եթե ֆուտբոլը լիներ կրոն, ապա Մեսսին կլիներ Աստվածը։ Նա կառավարում է խաղի ընթացքը։ Մեսսին մեծագույն ֆուտբոլիստ է»,-նշել է դանիացի խաղացողը, ում խոսքերը մեջբերում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ Բրեյթվեյթը «Բարսելոնայի» կազմը համալրել է փետրվարի 20-ին։ Կատալոնական ակումբը ներքին շուկայից հարձակվող ձեռք բերելու թույլտվություն էր ստացել, ինչը պայմանավորված էր Ուսման Դեմբելի ծանր վնասվածքի հետ։ Ֆրանսիացի վինգերը 6 ամսով շարքից դուրս է մնացել։ «Բարսելոնան» խաղացողի դիմաց «Լեգանեսին» վճարել էր 18 մլն եվրո։
# Բարսելոնա, Լեգանես, Լեո Մեսսի, Մարտին Բրեյթվեյթ