Բրեյթվեյթը փայլեց. Բարսելոնան վստահ հաղթանակով մեկնարկեց🎥
Իսպանական Լա լիգայի 1-ին տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Ռեալ Սոսիեդադի» դեմ։
Հանդիպումը, ինչպես սպասվում էր, մեկնարկեց կատալոնական ակումբի առավելությամբ և արդեն 19-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը. Մեմֆիս Դեպայի իրացրած տուգանայինից հետո Ժերար Պիկեն գլխի հարվածով առաջ մղեց «Բարսելոնային»։
Նախքան ընդմիջման գնալը Ռոնալդ Կումանի սաները ևս մեկ գնդակ ուղարկեցին բասկյան ակումբի դարպասը. 45+2-րդ րոպեին աչքի ընկավ Մարտին Բրեյթվեյթը։
59-րդ րոպեին «կապտանռնագույններն» էլ ավելի մեծացրին իրենց առավելությունը, իսկ Բրեյթվեյթն իր անվան դիմաց գրանցեց արդեն դուբլ։
Իմանոլ Ալգուասիլի սաները խաղավարտին մոտ փորձեցին վերադառնալ խաղ և երկու գնդակ հետ բերեցին։
Նախ 82-րդ րոպեին աչքի ընկավ Խուլիեն Լոբետեն, ապա 85-րդ րոպեին` Միկել Օյարսաբալը։
Ամեն դեպքում, հանդիպման վերջակետը դրեցին կատալոնական ակումբի ֆուտբոլիստները, ովքեր հանդիպման 90+1-րդ րոպեին նետվեցին հակագրոհի, իսկ Սերժի Ռոբերտոն հաշիվը դարձրեց 4:2` եզրափակելով Բրեյթվեյթի կատարած փոխանցումը։
Հատկանշական է, որ Մարտին Բրեյթվեյթն այս խաղում դարձավ երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Այսպիսով, «Բարսելոնան» 4:2 հաշվով հաղթեց «Ռեալ Սոսիեդադին»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ժերար Պիկե, Իմանոլ Ալգուասիլ, Լա-լիգա, Մարտին Բրեյթվեյթ, Միկել Օյարսաբալ, Ռեալ-Սոսիեդադ, Ռոնալդ Կուման, Սերժի Ռոբերտո