Բրեյթվեյթը, վնասվածքի պատճառով, մի քանի ամսով շարքից դուրս է մնացել
«Բարսելոնայի» հարձակվող Մարտին Բրեյթվեյթը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի 2021 թ. մնացած հատվածը։
Ինչպեա տեղեկացնում է Diaro Sport-ը` հղում կատարելով լրագրող Ժերար Ռոմերոյին, դանիացի հարձակվողը, ծնկի վնասվածքի պատճառով, շարքից դուրս է մնացել 3-4 ամսով։
Սեպտեմբերի 12-ին դանիացի ֆուտբոլիստը ևս մեկ բուժզննում կանցնի` վնասվածքի ծանրությունը և դրա ապաքինման վերջնական ժամկետը պարզելու համար։
Հավելենք, որ Մարտին Բրեյթվեյթն ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 3 հանդիպում` դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Մարտին Բրեյթվեյթ