Բրայթոնի գլխավոր մարզիչը գիշերել է փողոցում` ի աջակցություն անօթևանների 🎥
Ինչպես տեղեկացնում է «Բրայթոնի» պաշտոնական կայքը, ակումբի գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը և նրա օգնականներ Բիլի Ռիդն ու Բրունո Սալտորը գիշերել են փողոցում` ի պաշտանություն անօթևանների։
Աղբյուրի փոխանցմամբ` մասնագետները մասնակցել են անտուններին նվիրված «The Big Sleep Out»` «Գիշերակաց փողոցում» բարեգործական ակցիային։
Այդ ակցիան յուրաքանչյուր տարի կազմակերպում և անցկացնում է Off the Fence բարեգործական կազմակերպությունը, որի կարգախոսն է Anti-Freeze, ինչը եթե բառացի թարգմանենք, նշանակում է «հակասառեցում»։
Այդ ակցիայի շրջանակում մասնակիցները դրամական և այլ տարբեր միջոցներ են հավաքագրում, որոնք հետագայում փոխանցվում են Բրայթոնում բնակվող անօթևաններին։
«Փողոցում գիշերելը մեզ թույլ տվեց պատկերացում կազմել այն խնդիրների մասին, որին յուրաքանչյուր օր ու գիշեր բախվում է անօթևան համայնքը։
Մեկ օր գիշերեկով դրսում` չեմ կարող պատկերացնել, թե իրականում ինչ է սա, թե որքան դժվար է այս ամենը։ Անօթևանները գաղափար չունեն, թե ապագայում նրանց հետ ինչ տեղի կունենա։ Նրանք չգիտեն նույնիսկ, թե որտեղ կսնվեն հաջորդ օրը»,- նշել է Գրեհեմ Փոթերը։
# ԱՊԼ, Բրայթոն, Գրեհեմ Փոթեր