Բրայթոնն անհավանական ֆուտբոլ է ցուցադրում` ջախջախելով Վուլվզին🎥

Բրայթոնն անհավանական ֆուտբոլ է ցուցադրում` ջախջախելով Վուլվզին🎥

29/04/2023 - 19:49

Անգլիական Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում «Բրայթոնը» սեփական հարկի տակ մրցեց «Վուլվերհեմպտոնի» դեմ։

«Ճայերը» պարզապես ֆանտաստիկ ֆուտբոլ ցուցադրեցին` 6:0 հաշվով ջախջախելով «գայլերին»։

Ռոբերտո Դե Ձերբիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձան Դենիս Ունդավը, Դանի Վելբեքն ու Պասկալ Գրոսը։

Նշենք, որ 19-ամյա պարագվայցի հարձակվող Խուլիո Էնսիսոն էլ դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ։

Այս հաղթանակից հետո «Բրայթոնը» վաստակեց 52 միավոր և զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը։

«Վուլվզը», 37 միավորով, 13-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023