Բրայթոնի սեփականատերն առաջարկում է աշխատավարձի առավելագույն չափ սահմանել
Անգլիական Պրեմիեր լիգան ներկայացնող «Բրայթոնի» սեփականատեր Թոնի Բլումը The Telegraph-ին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով առաջացած ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ է համաշխարհային ֆուտբոլում ֆուտբոլիստների աշխատավարձի առավելագույն չափ սահմանել։
Բիզնեսմենի կարծիքով այդ կերպ բազմաթիվ ակումբներ կխուսափեն սննկացումից։
«Եթե այդ տարբերակն աշխատի, ապա պետք է այն կիրառվի ողջ աշխարհում, իսկ Եվրոպայում նման սահմանաչափ պետք է պարտադիր կիրառվի՝ չնայած դա իրագործելը բավականին բարդ կլինի։
Սակայն, եթե առաջնությունների ղեկավարները հասնեն համաձայնության որևէ կետի և առաջանան դրանք իրագործելու իրավական հարցեր, ապա վստահ եմ, որ դա հնարավոր կլինի իրագործել, քանի որ ստիպված կլինեն որոշ փոփոխություններ կատարել։
Հակառակ դեպքում խաղացողների աշխատավարձերը կշարունակեն աճել և ակումբների համար իրավիճակը կդառնա անտանելի»,- նշել է Բլումը։
# Բրայթոն, Թոնի Բլում, կորոնավիրուս