Բրայթոնի կիսապաշտպանը հայտնվել է Ռեալի ուշադրության կենտրոնում
«Բրայթոնի» կենտրոնական կիսապաշտպան Իվ Բիսուման, հնարավոր է, կարիերան շարունակի «Ռեալի» կազմում։ Այդ մասին տեղեկացնում է Defensa Central-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «արքայական» ակումբի սկաուտները դրական են գնահատել 24-ամյա ֆուտբոլիստի գործողությունները խաղադաշտում։
Բանն այն է, որ 24-ամյա մալիացի կիսապաշտպանի ծառայություններով անձամբ հետաքրքրված է Զինեդին Զիդանը, իսկ Բիսուման կարող է դառնալ Էդուրադո Կամավինգայի («Ռեն») և Պոլ Պոգբայի («Մանչեսթեր Յունայթեդ») այլընտրանքային տարբերակը։ Բացի դրանից, Բիսումային ձեռք բերելն ավելի հեշտ է, քան մյուս երկուսին։ Խոսքը ֆինանսական հարցերում պայմանավորվածության հասնելու մասին է, քանի որ «Բրայթոնն» իր ֆուտբոլիստին պատրաստ է բաց թողնել 35-40 մլն եվրոյի դիմաց։
Նշվում, էր խաղացողին իր շարքերում է ցանկանում տեսնել նաև «Լիվերպուլը»։
Իվ Բիսուման 2018 թվականի ամռանը 16․9 մլն եվրոյի դիմաց «Լիլից» տեղափոխվել է «Բրայթոն» և մինչ այժմ ակումբի կազմում մասնակցել է 70 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
# Բրայթոն, Զինեդին-Զիդան, Էդուարդո Կամավինգա, Իվ Բիսումա, Պոլ-Պոգբա, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ