Բրայթոնի կատարյալ ֆիասկոն! Լութոնը ջախջախեց «ճայերին» 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում հետնապահների թվում ընթացող «Լութոն Թաունը» սեփական մարզադաշտում մրցեց «Բրայթոնի» դեմ։
Տանտերերը պարզապես շոկի ենթարկեցին «ճայերին»` մրցակցին ջախջախելով 4:0 հաշվով։
Ռոբ Էդվարդսի թիմից փայլեց Էլեյջա Ադեբայոն` դառնալով հեթ-տրիկի հեղինակ։
26-ամյա հարձակվողը Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 22 խաղում խփել է արդեն 8 գոլ և իր թիմի լավագույն ռմբարկուն է։
«Լութոնի» կազմից մեկ գոլ էլ խփեց Չիդոզի Օգբենեն։
Նշենք, որ «Լութոնը» հյուրերի դարպասը երկու գոլ ուղարկեց հանդիպման մեկնարկային 3 րոպեների ընթացքում։
Այս հաղթանակից հետո «Լութոն Թաունը» վաստակեց 19 միավոր` բարձրանալով 17-րդ հորիզոնական։
Ռոբերտո Դե Ձերբիի թիմը, 32 միավորով, 8-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բրայթոն, Էլեյջա Ադեբայո, Լա-լիգա, Լութոն Թաուն, Չիդոզի Օգբենե, Ռոբ Էդվարդս, Ռոբերտո դե Ձերբի