Բրայթոնը նշանակեց ԱՊԼ-ի պատմության ամենաերիտասարդ մարզչին
Ֆաբիան Հյուրցելերը նշանակվել է «Բրայթոնի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2027 թ. հունիսի 30-ը։
Հյուրցելերի նախորդ ակումբը գերմանական «Սանկտ Պաուլին» էր, որի ղեկին 2023/24 մրցաշրջանում հաղթել է Բունդեսլիգա-2-ը։ Համբուրգը ներկայացնող ակումբը 13 տարի անց նվաճել է Բունդեսլիգայի ուղեգիր։
Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը փոխանցում է, որ 31-ամյա մասնագետը դարձել է Անգլիայի առաջնության պատմության ամենաերիտասարդ մարզիչը։
Նախորդ ռեկորդակիրը «Ֆուլհեմի» նախկին մարզիչ Քրիս Կոուլմանն էր, որը լոնդոնյան ակումբը 2003 թ. ամռանը գլխավորել է 32 տարեկան և 313 օրականում։
Հավելենք, որ «Բրայթոնի» մի շարք ֆուտբոլիստներ` Ջեյմս Միլները (38 տարեկան), Ջեյսոն Սթիլը (33), Դանի Վելբեքը (33), Պասկալ Գրոսը (32), Լյուիս Դանքը (32) և Յոել Վելտմանը (32) տարիքով ավելի մեծ են, քան ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բրայթոն, Ֆաբիան Հյուրցելեր