Բրազիլիան Ամերիկայի Գավաթի խաղարկությանը կմասնակցի սպիտակ մարզահագուստով
Բրազիլիայի հավաքականը Ամերիկայի Գավաթի 2019 թվականի խաղարկության արտագնա հանդիպումներում հանդես կգա երկնագույն օձիքով սպիտակ մարզահագուստով՝ ի պատիվ մրցաշարում նրանց տարած առաջին հաղթանակի 100-ամյակի:
Բրազիլացիներն առջին անգամ հանդես կգան նման գույներով ԱԱ-1950-ի եզրափակչից հետո, երբ նրանք պարտվեցին Ուրուգվայի հավաքականին:
Սովորաբար Բրազիլիայի հավաքականն արտագնա հանդիպումներում հանդես է գալիս կապույտ մարզահագուստով: