Բրազիլիան փայլում է` ֆանտաստիկ խաղով ջախջախելով Հարավային Կորեային 🎥
Բրազիլիայի ազգային հավաքականը Սեուլում հյուրընկալվելիս ընկերական հանդիպում անցկացրեց Հարավային Կորեայի թիմի դեմ` ֆանտաստիկ խաղով մրցակցին ջախջախելով 5:0 հաշվով։
«Պենտակամպիոններից» դուբլ գրանցեցին 18-ամյա Էստևաոն ու Ռոդրիգոն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Վինիսիուսը։
Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը հոկտեմբերի 14-ին ևս մեկ ընկերական հանդիպում կանցկանցի` Տոկիոյում մրցելով Ճապոնիայի հավաքականի դեմ։
Հարավկորեացիներն էլ նույն օրը տանը կհանդիպեն Պարագվային։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am