Բրազիլիան Վինիսիուսի գոլի շնորհիվ հաղթեց` նվաճելով ԱԱ-2026-ի ուղեգիր 🎥

Բրազիլիան Վինիսիուսի գոլի շնորհիվ հաղթեց` նվաճելով ԱԱ-2026-ի ուղեգիր 🎥

11/06/2025 - 11:32

Աշխարհի 2026 թ. առաջնության հարավամերիկյան ընտրական մրցաշարի 16-րդ տուրում Բրազիլիայի ազգային հավաքականը Սան Պաուլոյի «Նեո Կիմիկա Արենա» ստադիոնում մրցել է Պարագվայի թիմի դեմ։

«Պենտակամպիոնները» կարողացել են Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուսի գոլի շնորհիվ հաղթել 1:0 հաշվով։

Բրազիլիացիները նոր գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի օրոք առաջին հաղթանակն են տարել, ընտրական մրցաշարում վաստակած միավորների քանակը հասցրել են 25-ի, երրորդ տեղում են ու ապահովել են տեղը Մունդիալում։ Պարագվայը 24 միավորով 5-րդն է ու նույնպես շատ մոտ է աշխարհի առաջնությանը որակավորվելուն։

Նշենք, որ Բրազիլիան միակ հավաքականն է, որը աշխարհի բոլոր 23 առաջնություններին էլ որոկավորվել է։ «Պենտակամպիոնները» երբեք բաց չեն թողել մրցաշարը։

Հավելենք, որ ընտրական այս գոտուց ԱԱ-2026-ի ուղեգիր արդեն նվաճել են նաև Արգենտինայի ու Էկվադորի հավաքականները։ Կորակավորվեն նաև 4-6-րդ տեղերը գրաված թիմերը, իսկ 7-րդ տեղը զբաղեցրած հավաքականը կմասնակցի միջամայրցամաքային անցումային փլեյ-օֆֆ-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023