Բրազիլիան չկարողացավ կոտրել ԱՄՆ-ի դիմադրությունը🎥
Բրազիլիայի հավաքականն Օռլանդոյում արտագնա ընկերական հանդիպում անցկացրեց ԱՄՆ-ի դեմ։
Չնայած հանդիպման մեծ մասում «պենտակամիոններն» ունեին խաղային լուրջ առավելություն, միևնույնն է, չկարողացան կոտրել ամերիկացիների դիմադրությունը. գրանցվեց 1:1 հաշիվը։
Հանդիպման հաշիվը 17-րդ րոպեին բացեց Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն, որին տանտերերը 26-րդ րոպեին պատասխանեցին «Միլանի» վինգեր Քրիստիան Պուլիշիչի դիպուկ հարվածով։
Հանդիպման հերոսներից դարձավ ԱՄՆ-ի հավաքականի դարպասապահ Մեթ Թերները, որը կատարեց 11 սեյվ։
Բրազիլիայի հավաքականը Կոպա Ամերիկայի մեկնարկից առաջ վերջին ընկերական հանդիպումն անցկացրեց։ Մրցաշարի առաջին տուրում Դորիվալ Ժունիորի թիմը հունիսի 25-ին կմցրի Կոստա Ռիկայի թիմի դեմ։
ԱՄՆ-ը նույնպես տնային մրցաշարից առաջ վերջին խաղն անցկացրեց։ Գրեգ Բերալթերի թիմը հունիսի 24-ին Արլինգթոնում ընդունելու է Բոլիվիային։
Կոպա Ամերիկան մեկնարկելու է հունիսի 21-ին` Արգենտինա – Կանադա խաղով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ամերիկայի գավաթ, Ամերիկայի գավաթ-2024, ԱՄՆ հավաքական, Բրազիլիայի հավաքական, Գրեգ Բերալթեր, Դորիվալ Ժունիոր, ընկերական-հանդիպումներ, Ռոդրիգո, Քրիստիան Պուլիշիչ