Թրիլլերային սցենարով խաղեր Կոպայում! Բրազիլիան ու Պերուն կիսաեզրափակչում են🎥
Բրազիլիայում մեկնարկել է Կոպա Ամերիկայի փլեյ-օֆֆ փուլը։
Առաջին քառորդ եզրափակչի շրջանակում մրցեցին Պերուի և Պարագվայի հավաքականները։
Առաջին խաղակեսն անցավ բավական հետաքրքիր և գոլառատ պայքարում, որի հերոսը և դրա հետ մեկտեղ նաև` հակահերոսը դարձավ պարագվայցիների պաշտպան Գուստավո Գոմեսը, ով մեկ խաղակեսի ընթացքում դարձավ թե՛ գոլի, թե՛ ինքնագոլի հեղինակ, ինչպես նաև հեռացվեց խաղադաշտից։
11-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ հենց Գոմեսը և առաջ մղեց Պարագվայի հավաքականին, ինչից հետո էլ սկսվեցին 28-ամյա կենտրոնական պաշտպանի դժբախտությունները։
Պարագվայցիների ուրախությունը կարճ տևեց, քանի որ 21-րդ րոպեին պերուացիները հավասարեցրին հաշիվը. Ջանլուկա Լապադուլայի կատարած հարվածից հետո գնդակն անդրադարձավ Գուստավո Գոմեսից և հայտնվեց դարպասում։
Գոլը, որպես ինքնագոլ, գրանցվեց հենց Գոմեսի անվան դիմաց։
40-րդ րոպեին հաշվի մեջ առաջ անցավ արդեն Պերուի հավաքականը. Յոշիմար Յոթունը հարվածային դիրք դուրս բերեց Լապադուլային, իսկ պերուացիների` իտալական արմատներով հարձակվողը չվրիպեց մոտ տարածությունից։
Առաջին խաղակեսի իրադարձություններն այդքանով չավարտվեցին, քանի որ վերոնշյալ Գուստավո Գոմեսն ընդամենը 5 րոպեի ընթացաում երկու անգամ դեղին քարտ ստացավ և հեռացվեց խաղադաշտից` իր թիմին թողնելով 10 ֆուտբոլիստներով։
Նույնիակ 10 ֆուտբոլիստներով Պարագվայի հավաքականն երկրորդ կեսի սկզբնամասում` 54-րդ րոպեին, խփեց պատասխան գնդակը, որն իր անվան դիմաց գրանցեց Խունիոր Ալվարեսը։
Այդ գոլից հետո դաշտում համեմատական անդորր էր։ Այդպես մինչև 80-րդ րոպե, երբ Պերուի հավաքականը կրկին առաջ անցավ հաշվի մեջ. Յոշիմար Յոթունի հարվածից հետո միանգամից երկու անդրադարձ եղավ, ինչից հետո գնդակը հայտնվեց Էնթոնի Սիլվայի պաշտպանած դարպասում։
Թվում էր` Էդուարդո Բերիցոյի սաները խաղը փրկելու ժամանակ չեն ունենա, սակայն դա նրանց հաջողվեց։
Նախ 85-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի պատճառով դաշտից հեռացվեց փոխարինման դուրս եկած Անդրե Կարիլիոն, ինչից հետո թիմերի կազմերը հավսարվեցին, ապա 90-րդ րոպեին պարագվայցիներն իրենց վերջին գրոհներից մեկի արդյունքում Գաբրիել Ավալոսի ջանքերով հավասարեցրին հաշիվը` դարձնելով այն 3:3։
Ըստ Կոպա Ամերիկայի կանոնադրության` հավաքականները փլեյ-օֆֆ փուլում նախքան եզրափակիչ եթե հանդիպման հիմնական ժամանակում չեն պարզում հաղթողին, ապա միանգամից իրացնում են 11-մետրանոցներ։ Եզրափակիչ խաղում գործում է նաև լրացուցիչ ժամանակի օրենքը։
Պարագվայցիները չափազանց վատ էին իրացնում իրենց հարվածները. Հեկտոր Մարտինեսի և Բրայան Սամուդիոյի հարվածները բարձր ստացվեցին, իսկ Ալբերտո Էսպինոլայի հարվածից հետո Պերուին փրկեց դարպասպահ Պեդրո Գալեսեն։
Պերուի հավաքականի ֆուտբոլիստներն էլ իր հերթին նույնպես հաջող չէին իրացնում հարվածները. Սանտիագո Օրմենոյի և Քրիստիան Կուևայի հարվածներից հետո հիանալի գործեց պարագվայցիների դարպասապահ Էնթոնի Սիլվան, սակայն դա բավարար չեղավ դիմակայությունում հաղթող դառնալու համար։
Ամեն դեպքում, Պերուի հավաքականը 11-մետրանոց հարվածաշարի օգնությամբ հաղթեց 4:3 հաշվով` նվաճելով Կոպա Ամերիկայի կիսաեզրափակչի ուղեգիր։
1/4 եզրափակչի մյուս խաղում էլ մրցեցին Բրազիլիայի ու Չիլիի հավաքականը։
Առաջին կեսում «պենտակամպիոնները» ունեին խաղային առավելություն, սակայն չկարողացան բացել հանդիպման հաշիվը։
Այն, ինչ Տիտեի սաներին չհաջողվեց անել առաջին կեսում, արեցին երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում. 46-րդ րոպեին աչքի ընկավ փոխարինման դուրս եկած Լուկաս Պակետան։
Խփած գոլից անմիջապես հետո` 48-րդ րոպեին, սարսափելի կոպիտ խաղի պատճառով դաշտից հեռացվեց Գաբրիել Ժեզուսը, ով քունգֆուի հարվածով ոտքով հարվածեց Չիլիի հավաքականի Էուժենիո Մենայի գլխին։
Խփած գոլից անմիջապես հետո` 48-րդ րոպեին, սարսափելի կոպիտ խաղի պատճառով դաշտից հեռացվեց Գաբրիել Ժեզուսը, ով քունգֆուի հարվածով ոտքով հարվածեց Չիլիի հավաքականի Էուժենիո Մենայի գլխին։
Ստանալով քանակական առավելություն` Մարտին Լասարտեի սաներն սկսիեցին տիրել նախաձեռնությանը, ստեղծեցին շարք իրական գոլային պահեր, սակայն ոչ մի կերպ չհաջողվեց փրկել հանդիպումը։
Ամեն դեպքում, Բրազիլիայի հավաքականը 1:0 հաշվով հաղթեց Չիլիին` դուրս գալով Կոպա Ամերիկայի կիսաեզրափակիչ, որի շրջանակում կմրցի Պերուի ընտրանու դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10
# Բրազիլիայի հավաքական, Գաբրիել Ժեզուս, Գուստավո Գոմես, Էդուարդո Բերիցո, Լուկաս Պակետա, Կոպա Ամերիկա, Կոպա Ամերիկա-2020, Մարտին Լազարտե, Չիլիի հավաքական, Պարագվայի հավաքական, Պերուի հավաքական, Ջանլուկա Լապադուլա, Տիտե